00:00:00

Կառավարությունը կհեշտացնի օրինապահ հարկ վճարողների կյանքը

15:38, 22 փետրվար 2018 Տնտեսություն

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հարկային ստվերի ռիսկերին ու ոլորտային այլ խնդիրներին: «2017-ին պետական բյուջեի եկամուտները 2016-ի համեմատությամբ աճել են շուրջ 125 միլիարդ դրամով», - նշեց  վարչապետը: Նա ասաց՝ չնայած նշված ցուցանիշին՝ պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ՝ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության ու նպատակային օգտագործման հարցերում: «Նշվածի կապակցությամբ ՊԵԿ-ի կողմից վերջերս կազմակերպվել են 18 ոլորտների հարկ վճարողների հետ հանդիպումներ ու կատարվել են ուսումնասիրություններ», - ասաց Կ. Կարապետյանը: Նա նշեց, որ արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում՝ հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում: Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ: «Կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում մշակել ու ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման ու ոչ հստակ կարգավորումների շտկման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ», - ասաց Կարեն Կարապետյանը: «Բոլոր լուծումները, որոնք որ այդ աշխատանքային խումբը ներկայացնելու է, համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշատցնելն է», - եզրափակեց  վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր