00:00:00

Իտալիայի ԱԳ նախարարը ԵՄ-ից պահանջել է հարգել իր ժողովրդին

01:32, 22 նոյեմբեր 2018 Աշխարհ

Իտալիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Մատեո Սալվինին ԵՄ-ին կոչ է արել հարգանքով վերաբերել իտալացի ժողովրդին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ մեկնաբանելով Իտալիայի 2019թ․ բյուջեի նախագիծը չընդունելու Եվրահանձնաժողովի որոշումը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը կրկին մերժել է Իտալիայի 2019թ․ բյուջեի նախագիծը, որը Հռոմն արդեն մեկ անգամ վերափոխել էր՝ կապված եվրոպական նորմերին չհամապատասխանելու հետ։ Ընդ որում, իտալական կառավարությունը հրաժարվել է հետեւել բյուջեի դիֆիցիտի կանխատեսումը նվազեցնելու Բրյուսելի խորհրդատվություններին եւ պահպանել է այն 2,4 տոկոսի մակարդակի վրա, ինչի հետ ԵՀ-ն կտրականապես համաձայն չէ։ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, ով նոյեմբերի 24-ին կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, «կառուցողական երկխոսության» հույս է հայտնել։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31