00:00:00

Թուրքական կայքի անդրադարձը հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերի հայտնվելուն

21:50, 21 նոյեմբեր 2018 Աշխարհ

Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն: «Բիթլիսից դուրս եկավ, պաշտոնական Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ կայքը, անդրադառնալով Հայաստանում այս օրերին շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին, նշում է, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել: Թուրքական աղբյուրը հիշեցրել է, որ Սարոյանի ընտանիքը ԱՄՆ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից: «Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը... Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- գրում է կայքը: Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը՝ ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին: Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, սակայն ամուր կապ է պահպանելիր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան՝ Բիթլիս: 2014-իներբ լրացավ Սարոյանի այցի 50-ամյակըԲիթլիսի քրդական ավագնին որոշումկայացրեց քաղաքի Սափգոր թաղամասի այն փողոցըորտեղ ապրել է գրողի ընտանիքը,անվանակոչել Սարոյանի անունով:  
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր