00:00:00

Մահաթմա Գանդիի լուսանկարը՝ ինքնագրով ԱՄՆ–ում աճուրդի ժամանակ վաճառվել է 41 հազար դոլարով

23:13, 10 մարտ 2018 Մշակույթ

Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի հազվագյուտ լուսանկարը՝ իր իսկ ինքնագրով ԱՄՆ–ի Բոստոն քաղաքի ինքնագրերի  աճուրդում վաճառվել է 41,8 հազար դոլարով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ Լուսանկարն արվել էր 1931 թվականի սեպտեմբերին, երբ նա ժամանել էր Լոնդոն բրիտանական նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղան համաժողովի հերթական նիստին, որտեղ քննարկվում էր հնդկական գաղութի ապագան։ Գնորդի անունը չի նշվում, սակայն India TV–ի փոխանցմամբ՝ Գանդի ինքնագրով լուսանկարի համար մրցակցությունը բավականին բարձր է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր