00:00:00

Հայրս շատ բաների համար է զղջում, բայց արդեն ոչինչ հետ բերել հնարավոր չէ. Վարդա

22:45, 10 մարտ 2018 Բլոգ

VARDA-ն իր Instagram-ում հրապարակել է երկու անձնական գրառում, որոնք վերաբերում են իր ծնողներին եւ նրանց հետ ունեցած հարաբերություններին: «Երեկ ամբողջ օրը մայրիկիս հետ եմ անցկացրել, գնացել էինք «Ես նիհարում եմ» ֆիլմը դիտելու, մեզ շատ դուր եկավ այդ կատակերգությունը: Ըստ սյուժեի`գլխավոր հերոսուհին մեծացել է առանց հոր, որը հոգեբանական հետք է թողել նրա վրա եւ, որպես արդյունք, բազմաթիվ բարդույթներ...Չէ՞ որ հենց այդպես էլ կա՝ ոչ լիարժեք ընտանիքը լուրջ հետք է թողում երեխայի հետագա կյանքի վրա: Ծնողներս բաժանվել են, երբ ես ընդամենը մեկ տարեկան էի։ Եվ հիշում եմ՝ ինչպես էի բոլոր տոներին հայրիկին սպասում։ Եվ շատ էի հիասթափվում, եթե չէր կարողանում գալ, հիշում եմ, թե որքան ինձ դուր չէին գալիս հորաքույրները, որոնց մոտ նա ինձ տանում էր...Նա շատ սիրառատ տղամարդ էր, մայրս չկարողացավ դա ընդունել, չնայած նա փորձել էր կոտրել մայրիկին...Երեկ մայրս պատմեց, թե ինչպես է հայրս դավաճանել իրեն իր իսկ ծննդյան օրը, իր իսկ ընկերուհու հետ...Ինչպես նաեւ, թե ինչպես է մարտի 8-ին, երբ ինձ եւ մայրիկին դուրս են գրել ծննդատնից, նա գնացել է դա նշելու եւ վերադարձել միայն 2 շաբաթ անց...Մայրս նրան շատ բաներ է ներել, բայց արդյունքում մի օր ուղղակի հավաքել է նրա իրերը եւ դրել դռան դիմաց... Այդ օրվանից շատ ժամանակ է անցել, մենք դեռ շփվում ենք եւ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց ամեն անգամ, երբ հայրս տեսնում կամ լսում է մեր մասին, չի կարողանում արցունքները զսպել...Նա շատ բաների համար է զղջում, բայց արդեն ոչինչ հետ բերել հնարավոր չէ։ Ինչու եմ այս ամենը գրում՝ ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքը ամենակարեւորն է, պահեք այն մարդկանց զգացմունքները, որոնք ձեզ սիրում են, ցավ մի պատճառեք նրանց, չէ՞ որ դրա համար ստիպված կլինեք վճարել... Իհարկե, նրանք ոչնչի համար չեն զղջում, չէ՞ որ նրանք ինձ ունեն, բայց մանկության տարիներին ես ՄԵՐ կարիքն ունեի։ P.S. Լուսանկարում ես 24 տարեկան եմ»,-գրել է հրապարակման մեջ պարուհին, ապա ավելի ուշ հավելել. «Մայրս հորս մասին միշտ լավն է պատմել։ Մեկ–մեկ կատակով ասում էր, որ նա նման է կոկորդիլոսի, իսկ ես սկսում էի լաց լինել եւ ասել, որ հայրս ամենագեղեցիկն է։ Վերջերս նրանց միջեւ վեճ էր ծագել՝ իմ արյունը երկրորդ խմբին է պատկանում, մայրս, չգիտես ինչու, մտածել էր, որ հորս արյունը նույնպես այդ խմբին է պատկանում, չէ՞ որ մորս արյունը չորրորդ խումբ է...Եվ երբ հայրս ասաց, որ իր արյունն առաջին խումբ է, մայրս կատակով ասաց՝ ուրեմն, նա քո աղջիկը չէ։ Օհ, ինչ էր դա, շնորհակալություն google-ին, որ ինձ օգնեց նրանց ապացուցել, որ եթե ծնողները 1–ին եւ 4–րդ կարգի արյուն ունեն, ապա հավանականությունը, որ երեխան կունենա 2–րդ կամ 3–րդ կարգի արյուն, 50/50 է։ Եթե անկեղծ, առանց ԴՆԹ թեստի էլ ես 100 տոկոսով հորս աղջին եմ»,–գրել է պարուհին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր