00:00:00

«Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա ինքնաթիռը հարվածել է ՀՀ քաղաքացուն․ նա մահացել է

14:12, 21 նոյեմբեր 2018 Աշխարհ

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա Մոսկվա-Աթենք թռիչք իրականացնող ինքնաթիռը հարվածել է Հայաստանի քաղաքացի տղամարդու, ով տեղում մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 20։10-ին։ Թռիչքուղով շարժման ընթացքում անձնակազմը հայտնել է անհայտ առարկայի հետ բախման մասին։ Ընդ որում, օդանավի ազդանշանային համակարգերը խափանումների մասին չեն ազդարարել, եւ թռիչքը շարունակելու որոշում է կայացվել։ Թռիչքուղի են ուղարկվել օդանավակայանի աշխատակիցները, ովքեր հայտնաբերել են մահացած մարդու մարմին եւ անձնական իրեր։ Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ տղամարդը Հայաստանի քաղաքացի էր եւ Իսպանիայից արտաքսվել էր հայրենիք։ Նրա ճանապարհը Մոսկվայով էր անցնում։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր