00:00:00

Պլյուս 50 մլն դոլար. Հայաստանի արտաքին պարտքը ավելանալո՞ւ է. «Ժամանակ»

14:06, 21 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նորընտիր խորհրդարանը իր աշխատանքը կարող է սկսել Հայաստանի արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնելով: Երեկ կառավարությունը խորհրդարան է ուղարկել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Այս համաձայնագրով կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ է ներգրավում, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ չնայած ստվերի կրճատման մասին հայտարարություններին, Հայաստանի բյուջեն համալրվելու է վարկային միջոցներով»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր