00:00:00

Թանկացումների նոր ալիք է սպասվում. ինչ կկատարվի շուկայում. «Ժողովուրդ»

13:33, 21 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հետևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև այս տարվա հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի: Սա, ի դեպ, նախորդ իշխանությունների թողած ժառանգությունն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաև ԵՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյութեր պարունակող արտադրատեսակներից: Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը` որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր