00:00:00

Թուրքիայում ամենաշատ ականապատ տարածքները Հայաստանի հետ սահմանին են

04:00, 21 նոյեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիան ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ առկա են ամենիից շատ ականապատված տարածքներ։ «Ականների և կասետային ռումբերի մշտադիտարկման միջազգային կենտրոնի» կազմած 2018թ. զեկույցի համաձայն՝ ականապատված տարածքների քանակով  Թուրքիան 3-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում։ 2-րդ տեղում Ֆինլանդիան է, իսկ առաջին հորիզոնականում՝ Բանգլադեշը։ Առաջին տասնյակում են գտնվում նաև Աղֆանիստանը, Անգոլան, Իրաքը, Յեմենը։ Ընդ որում նշվել է, որ Թուրքիայում այնքան ականապատված տարածքներ կան, որ դրանք հնարավոր չի լինի ականազերծել մինչև 2022 թվականը։ Ներկայումս Թուրքիայում կա 3061 ակնապատ տարածք։ Կա ևս 701 տարածք, որոնց վերաբերյալ կասկածներ կան։ Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ամենաշատ ականապատված տարածքները գտնվում են Հայաստանի, Ադրբեջանի, Իրաքի և Իրանի հետ սահմանային շրջաններում։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր