00:00:00

Վահան Կոստանյա՞նն է որոշում՝ ով ով է. «Հրապարակ»

13:51, 20 նոյեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն և էլի որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ բողոքեցին, որ Հանրային հեռուստաընկերությունն իրենց եթեր չի տալիս։ Բայց Ձեր ժամանակ էլ էր այդպես։ «Նման չափերով՝ ոչ։ Նույն Փաշինյանը հեռուստատեսային բոլոր ֆորմատներով ներկայացված է եղել մեր օրոք»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը։ «Բացի թոք շոուներից, տետատետ՝ հարցազրույց-հաղորդումների մեզ չեն հրավիրում»,- ասաց նա։ Որոշ տեղեկություններով, «ՔՊ»-ում վերահսկողության տակ է վերցված նախընտրական քարոզչությունը։ Որոշվել է, որ համամասնական ցուցակի ներկայացուցիչները հարցազրույցներ տան հիմնականում իշխանամետ, իրենց նկատմամբ չեզոք կամ դրական տրամադրված լրատվամիջոցներին։ Քարոզչական պատասխանատու ունե՞ք․ հարցին «ՔՊ»-ից ասացին՝ ոչ։ Վահան Կոստանյա՞նն է որոշում՝ ով ով է։ «Նա կոորդինացնում է, սակայն վարչությունն է որոշում մարտավարությունը, և որևէ մեկը չի կարող ընդհանուր գծին դեմ գնալ»,- ասաց բարձրաստիճան «ՔՊ»-ականը»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր