00:00:00

Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրենի տեղակա՞լ. «Իրավունք»

13:42, 20 նոյեմբեր 2018 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հայտնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, պարզվում է՝ ամենևին էլ օրենսդիր աշխատանքի վերադառնալու նպատակով չէ: Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է վերադառնալ իր նախկին աշխատանքին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ինչի մասին համաձայնության է եկել նոր իշխանությունների հետ: Իսկ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին աչք ունի ԲՀԿ-ն՝ հուսալով, որ ընտրություններից հետո կմտնի խորհրդարան, «Իմ քայլի» հետ կոալիցիա կկազմի և կվերադարձնի իր նախարարական պորտֆելները: Չէ որ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստանը» արդեն իսկ քաղաքական ԶԱԳՍ են գնացել՝ նախապես միմյանց հետ հուշագիր ստորագրելով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր