00:00:00

Բելառուսն Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակ է վաճառելու

03:24, 20 նոյեմբեր 2018 Աշխարհ

Բելառուսն ու Ադրբեջանը պայմանագիր են նախապատրաստում բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո Այսօր՝ նոյեմբերի 19-ին, երկու առաջնորդների բանակցությունների արդյունքում Բելառուսի պետական ռազմա-արդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է հուշագիր հակաօդային պաշտպանության զինվորական տեխնիկայի մատակարարման ոլորտում փոխշահավետ երկկողմանի համագործակցության զարգացման մասին: «Ամենակարճ ժամանակահատվածում այն կվերածվի պայմանագրի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման համար»,- հայտարարել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը գոհ է այդ ոլորտում Բելառուսի հետ համագործակցությունից, քանի որ վերջինիս արտադրանքը շատ որակյալ է և արդյունավետ: «Ուստի պատահական չէ, որ մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն արդեն ունի լավ պատմություն, բավականին լայն ծավալներ և ընդարձակման լավ միտում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31