00:00:00

Այսօր տղամարդկանց միջազգային օրն է

13:15, 19 նոյեմբեր 2018 Աշխարհ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը:
Այն առաջին անգամ տոնել են 1999թ.-ին Տրինիդադ և Տոբագոյում: Այնուհետև տոնն սկսել են նշել նաև Ավստրալիայում, Կարիբյան ծովավածոցի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում:
Տղամարդկանց միջազգային օրվա հռչակման նպատակը գենդերային խտրականության և սեռերի անհավասարության հիմնախնդրի առկայության վրա ուշադրության կենտրոնացումն էր:
Տոնի կազմակերպիչները շեշտադրումը կատարում էին տղաների և տղամարդկանց առողջության պահպանման վրա, ինչպես նաև ընդգծում էին ընտանիքի և երեխաների դաստիարակության վրա նրանց ազդեցության կարևորությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանրության հետ կապերի բաժնի պետ Ինգեբորգ Բրեյնեսը, ով նաև «Կանայք և գենդերային անհավասարությունը» ծրագրի ղեկավարն էր, նշել է, որ այս տոնը հնարավորություն կտա բարելավել գենդերային հավասարակշռությունը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31