06:01:10

ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցները չեն կարողացել համաձայնեցնել ամփոփիչ փաստաթուղթը

21:27, 18 նոյեմբեր 2018 Աշխարհ

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովի մասնակիցները ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունների պատճառով 25 տարվա մեջ առաջին անգամ չեն կարողացել համաձայնեցնել ամփոփիչ փաստաթուղթը։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժան Սյալուն։ Նա նշել է, որ Պապուա Նոր Գվինեան որպես ընդունող երկիր ամփոփիչ կոմյունիկեի փոխարեն միայն հայտարարություն կհրապարակի, փոխանցում է DW-ն։ 21 պետությունների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտից մի քանի ժամ առաջ պարզ է դարձել, որ կողմերին չի հաջողվի համաձայնեցնել ավարտական կոմյունիկեն։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի խոսքով՝ ամբողջական կոնսենսուսի հասնելուն խանգարել է առեւտրային քաղաքականության մասին տարբեր պատկերացումները։ Գագաթնաժողովի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած America First քաղաքականությունը։ Իր հերթին Փենսը սպառնացել է կտրուկ բարձրացնել Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31