00:00:00

Նեթանյահուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում

20:14, 18 նոյեմբեր 2018 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա։ Համապատասխան հայտարարությունը նա արել է կիրակի կառավարության ամեն շաբաթ տեղի ունեցող նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի պատճառով կարծում եմ, որ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չկա։ Վերջին օրերին ես այս հարցը քննարկում եմ կառավարական կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների ղեկավարների հետ։ Այսօր երեկոյան ես հանդիպում եմ ֆինանսների նախարար Մոշե Կահլոնիի հետ հանուն կառավարության տապալումից խուփափելու վերջին փորձի»,-նշել է նա։ Քաղաքական ճգնաժամը Իսրայելում սկսվել է պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականից հետո։ Նա իր «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության հետ դուրս է եկել կոալիցիոն կառավարության կազմից՝ ի նշան Գազայի հատվածում կառավարության փափուկ քաղաքականության դեմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր