00:00:00

Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքականության մեջ գործած սխալը

17:40, 17 նոյեմբեր 2018 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ միգրացիոն քաղաքականության մեջ սխալներ է թույլ տվել: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Նոյեմբերի 16-ին քաղաքակա գործիչը հանդիպել է Հեմնից քաղաքի բնակիչների հետ, որտեղ օգոստոսի վերջին Գերմանիայի քաղաքացի է սպանվել: Նշվում է, որ սպանության մեջ փախստականներին են մեղադրում: Քաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Մերկելը խոստովանել է, որ Հեմնիցում «սարսափելի սպանություն է տեղի ունեցել, որը ցնցել է մարդկանց»: Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը սխալ է թույլ տվել՝ աշխարհի մի շարք երկրներ «անվտանգ» չճանաչելով, ինչը կօգներ նվազեցնել փախստականների հոսքը: Մերկլի՝ քաղաք ժամանելու պահին նրա քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր