05:44:57

ԿՀՎ-ից հայնել են, որ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի արքայազը

15:07, 17 նոյեմբեր 2018 Աշխարհ

ԿՀՎ-ում հանգել են այն եզրակացության, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին: Washington Post-ը հայտնում է, որ իշխանությունները վստահում են ԿՀՎ քննությանը, որը սյունակագրի եւ սաուդյան ռեժիմի քննադատի սպանությունը կապում է արքայազնի հետ: ԿՀՎ-ից զեկուցել են, որ սաուդցի 15 գործակալներ կառավարական օդանավերով Ստամբուլ են ժամանել եւ սպանությունն իրագործել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր եւս մեկ ձայնագրության առկայության մասին, որը վկայում է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին, ինչպես նաեւ ապացույցների, որոնք հակասում են Սաուդյան Արաբիայի դատախազի հիմնական եզրակացություններին: Միաժամանակ, Սաուդյան Արաբիայում պնդում են, որ թագավորության գահաժառանգ արքայազնը սաուդցի լրագրողի սպանության հետ կապ չունի:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31