00:00:00

Հրդեհներ՝ Անթալիայում (լուսանկարներ)

01:53, 16 նոյեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում հրդեհներ են բռնկվել։ Հրդեհները ընգրկել են անտառային, դաշտային տարածքները, ինչպես նաև այն տարածքները, որտեղ մեծամասամբ ձիթենու ծառեր կան։ Թուրքիայի հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են հրդեհը մեկուսացնել։ Այս պահին տեղի բնակչության համար որևէ վտանգ չի սպառնում։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Թեմայի շուրջ խոսել է Անթալիայի անտառապատ տարածքների տնօրեն Վեդաթ Դիքիջին։ Նրա խոսքերով, հրդեհը սկզբում բռնկվել է ձիթենու ծառերի դաշտերում, որից հետո այն տարածվել է հարակից շրջաններ։ Ըստ նրա՝ այս պահին հայտնի չէ, թե ինչ չափի վնաս է հասցրել հրդեհը։
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր