Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Շալան աշ Շալանը: Հեռարձակումը վարել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
«Մենք մահապատիժ կպահանջենք այն հինգ մեղադրյալների համար, ովքեր հրաման են տվել սպանելու Խաշկոջիին, եւ կատարողների համար,- ասել Է նա:- Խաշկոջիի գործով մեղադրանքներ են առաջադրված 11 մարդու, հետաքննության շրջանակներում ընդամենը ձերբակալվել Է 21 մարդ»: Գլխավոր դատախազությունում հավաստել են, որ Խաշկոջին սպանվել Է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում, ինչից հետո նրա «մարմինն անդամատվել Է եւ դուրս բերվել դիվանագիտական համալիրի սահմաններից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: