00:00:00

Բաքվի և Մինսկի ռազմական համագործակցությունը կշարունակվի. Ալիև

02:27, 15 նոյեմբեր 2018 Աշխարհ

Մինսկի և Բաքվի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի, և դա Երևանի մոտ «հոգեկան խանգարմունքի նոպաների» տեղիք է տալիս: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ոչ պակաս կարևոր գործոն է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը: Մենք ռազմական տեխնիկա ենք ձեռք բերում Բելառուսից և շատ գոհ ենք որակից ու ցուցանիշներից: Բելառուսը ռազմական արդյունաբերության ոլորտում ցույց է տալիս շատ բարձր մակարդակ, և մենք պատրաստվում ենք շարունակել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում»,- հայտարարել է Ալիևը Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչի հետ հանդիպմանը: «Հայաստանում դա «հոգեկան խանգարմունքի նոպաների» տեղիք է տալիս, ինչը չափազանց զարմանալի է: Քանի որ Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Բելառուսից: Ադրբեջանի ռազմատեխնիկայի ամենախոշոր մատակարարը Ռուսաստանն է»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ ծավալի ռազմատեխնիկա է ձեռք բերում Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից, եվրոպական երկրներից, «ուստի զարմանալի է, որ դժգոհություններ ներկայացվում են բացառապես միայն Բելառուսին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր