00:00:00

Հարգելի Նիկոլ Փաշինյան մենք չենք ուզում լքել մեր երկիրը․ բաց նամակ

02:27, 15 նոյեմբեր 2018

Ես չեմ հասկանում, թե մեր այսօրվա կառավարությունն կամ վերջիններիս կողմից նշանակված ղեկավարությունը ինչու է ամեն հայտարարության կամ արձագանքի մեջ ինչ-որ զրպարտանք տեսնում, արդյոք հնարավոր չէ նախ առաջինը ստուգել հայտարարության կամ ցանկացած այլ ասված կամ հրապարակված նյութի ճշմարտացիության կամ կեղծ լինելու հանգամանքը, հետո նոր դա զրպարտանք համարել, որովհետև զրպարտանք ասողը ինքն էլ իր հերթին պետք է ապացուցի, որ դա զրպարտանք է: Թե գիտեն երկու խոսք գրեցին ի պատասխան իրենց արած կամ չարածների վերաբերյալ շրջանառվող հոդվածների տակ ու վերջ, անցանք բնականոն կյանքին: Միգուցե մինչև զրպարտություն կամ հերյուրանք անվանակոչելը ամեն դեպքում կարելի է անդրադառնալ այն բոլոր մեղադրանքներին և բողոքներին, որոնք քաղաքացիները արտահայտում են իրենց դիմումներում՝ հույսը դնելով գործող իշխանության ներկայացուցիչների աչալրջության և արդար լուծումների վրա, այլ ոչ թե, փորձեն քողարկել իրենց ենթակայությամբ աշխատող ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից կատարվող կոպիտ խախտումները, այս դեպքում խոսքը գնում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Սարգսյանի վերաբերյալ ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղած բաց նամակով արտահայտած դիմում- բողոքին: Թվում է, թե ով ինչ ուզի կարա գրի, մեկ է ոչ մեկ ոչ մի միջոց չի ձեռնարկում, ուղղակի կողմերը տարբեր լրատվամիջոցներով իրար պատասխաններ են գրում, ով ավելի «զոռբա» կգտնվի նա էլ իբր կհաղթի լրատվական ասեկոսների դաշտում, իսկ բարձրացված խնդիրները կմնան բացիթողի վիճակում, իսկ այդ խնդիրները ստեղծողները կշարունակեն ավելի ոգևորությամբ գործել, քանի որ անպատժելիության և բացիթողի վիճակում են գտնվում իրենց վերադասների կողմից: Վառ օրինակը Ձեր աչքի առաջ է - Ի պատասխան մեր բաց նամակին ուղղված ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Սարգսյանը 168.am –ի միջոցով փորձել է ներկայացնել կամ արդարանալ հնարավոր և անհնար միջոցներով այն բոլոր իրական մեղադրանքների շուրջ, որ գրվել էր նրա պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված անմարդկային և ոչ գրագետ գործունեության վերաբերյալ: Չնայած մեր բոլորիս համար այդ պատասխանի ընթացքում հայտնաբերեցինք ևս մի քանի բնութագրող հատկանիշ Լիլիթ Սարգսյանի մասին, որ մինչ այդ չգիտեինք, օրինակ, որ վերջինս շատ արհեստավարժ ստում է ու ասեմ Ձեզ ինչքան նկատել ենք անգամ չի էլ կարմրում: Այսինքն, որ վերջինս իր աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրից հայտարարել է, որ ինքը թաքցնելու ոչինչ չունի և պարզ ճակատով հայտարարում է, որ իրեն նորից եմ կրկնում այստեղ բերել է իր ուսանողը՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ հիմա գիտակցելով թե ինչ վատ իրավիճակի մեջ է դնում այն մարդուն, որի վստահությունը ինքը չարաշահել է, հայտարարում է, մի հատ էլ ապացուցում, որ Ա.Միրզոյանը չէր կարող իր ուսանողը լինել, (« փառք Աստծո»), գրողին թե աշխատակիցները չեն մտածի, թե բա ինչու էր իրենց խաբում, կարևորը փոխվարչապետի աչքին պարկեշտ երևա (Առանց ծուխ կրակ չի լինում – է թող ասեինք Նիկոլ Փաշինյանի կամ Լիլիթ Մակունցի «մարդնա», բայց ինչու- ինչ ասելա այդ էլ գրում ենք): Եվ որ ամենակարևորն այն է, որ Լ.Սարգսյանը անընդհատ գրում է որ ինքը իրավական դաշտում է, իսկ հասարակ գրառումները չի կարողանում տարբերակել, մենք գիտենք որ նախարարն է նշանակում, նշանակել և միջնորդել նշանակելուն տարբեր բաներ են, որ 20 նախկին աշխատակիցներին դրդել աշխատանքից դուրս գալը և ստիպված իրենց դիմումի համաձայն դուրս գալը բնական է, որ իրավական դաշտում է, բայց արդյոք բարոյական է ու միթե զարմանալի չէ, ինչու բոլորը մեկ երկու ամսվա ընթացքում հավաքարարից սկսած մինչև գլխավոր հաշվապահ դիմում գրեցին դուրս եկան, և Ձեր քմահաճ վերաբերմունքը շարունակվում է մինչև այսօր իրար հետևից մարդիկ ստիպված իրենց դիմումի համաձայն դուրս են գալիս աշխատանքից, ( հենց Ջեզ էին սպասում- երեևի հավեսի համար են դուրս գալիս): Բացի նախկին 20 աշխատակցից Ձեր օրոք ընդունվածներն էլ են նույն ճակատագրին արժանանում- երկու կադրերի տեսուչ, երկու համակարգչային մասնագետ՝ մեկը 1 օր հետո, մյուսը 2 ամիս հետո, իսկ «կադրերի տեսուչ» հաստիքը դարձել է ամենապահանջված և ամենափնտրվողը և, որ ամենահետաքրքիրն այն է որ արդեն երկրորդ «կադրերի տեսուչն» է, որ չի համապատասխանում 15-18 հոգանոց կազմակերպության ներկայացրած չափորոշիչներին: Հետաքրքիր է Լիլիթ Սարգսյանը լինելով հասարակ գիտաշխատող, երբեք չաշխատելով ղեկավար հաստիքներում, համապատասխանում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի նույնիսկ ժամանակավոր հաստիքին, իսկ 7-8 տարի աշխատանքային փորձ ունեցող աշխատողները, որոնք նախկինում էլ աշխատել են Մշակույթի նախարարության ենթակայությամբ գտնվող ՊՈԱԿ-ներում չգիտես ինչու չեն համապատասխանում, իսկ ինչից է երևում նրանց անհամապատասխանությունը իրենց զբաղեցրած հաստիքին: Չենք կարող չնկատել, որ Լիլիթ Սարգսյանը բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով փորձեց իրեն արդարացնել կամ իր վրայից հանել այն բոլոր մեղադրանքները, որ գրվել էր իր պաշտոնավարման ամիսների մասին, սակայն մի բան անհերքելի մնաց նրա կողմից՝ իր անձնական-սիրային հարաբերությունները իր տեղակալի հետ, որը եկեք շեշտենք մեծ հարգանքի է արժանի. այդ մասով ստել նա չհամարձակվեց՝ հարգելով զուգընկերոջ զգացմունքները կամ նույնիսկ վերջինիս արձագանքը, եթե փորձեր հերքել անհերքելին: ԻՆչևէ կարևորն այն է, որ համապատասխան մարմինները առաջին հերթին ՀՀ մշակույթի նախարարությունն ուշադրություն դարձնեն Փորձագիտական կենտրոնում տիրող անառողջ մթնոլորտին, վերահսկեն և թույլ չտան հերթական մարդկային ճակատագրերի կործանում այսօրվա տնօրինության ոչ արհեստավարժ կառավարման արդյունքում, այլ ոչ թե իմանալով նշված բողոքների և դժգոհությունների մասին հույս տան կամ ոգևորեն Լիլիթ Սարգսյանին, որն էլ վերադառնալով Մշակույթի նախարարությունից հերթական ժողովն է գումարել և հայտարարել աշխատակիցներին - «հանգիստ աշխատեք, մեզ ոչինչ չի սպառնում, ամեն ինչ լավ է լինելու, ես ասել եմ Ձեզ ու նորից կրկնում եմ, բերել են, ուրեմն տեր են» և ավելին տեսնելով, որ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել, որ դատական հայց է ներկայացնելու ընդդեմ այն կայքի, որտեղ ոչ ճշմարիտ տեղեկատվություն է հայտնվել վերջինիս մասին, ոգևորված կոչ արեց մամուլի բոլոր զոհերին նույն կերպ վարվել, մոռանալով մի պարզ բանի մասին, որ նախ այս դեպքում զոհը ինքը չէ, այլ շուրջ 20-23 ՀՀ քաղաքացի, և որ ամենակարևորն է իր դեմ գրվածը իրենից ոչ մի նողկալի զրպարտանք չի ներկայացնում, այլ մի պարզ ճշմարտություն է իր վարած պաշտոնավարման մասին: Հերթական անգամ դիմելով մեր կառավարությանը հույսով սպասում ենք, որ վերահսկողության ինստիտուտը կգործի այնքանով, որ ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված կզգա իր երկրում, որ ոմանք անընդհատ չեն ասի «մենք ենք տերը մեր երկրի», ու ինչ ուզեն անեն, իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն բարոյական արժեք, մոռանալով, որ «մենք» վերաբերվում է բոլորիս, այլ ոչ թե որոշ «ընտրյալների», որոնք անընդհատ իրենց առանձնացնում են նրանցից, ովքեր այսօր աշխատում են ոչ թե նախարար կամ տնօրեն, այլ իրենց գործն են անում ՝մեկը հաշվապահ, մեկը՝ վարորդ, մեկը կադրերի տեսուչ կամ հավաքարար….: Սա էլ այն ապացույցներից մեկը, որ ինչ են մտածում և զգում իրենց դիմումի համաձայն՝ ինչպես կասեր Լիլիթ Սարգսյանը՝ իրավականորեն, դուրս եկած քաղաքացիները: Մնացածի վրդովմունքն ու վիրավորանքը արդեն արտահայտել եմ առաջին դիմումի մեջ: Անի Ասոյանն էլ է իր դիմումի համաձայն 2018 թվականի օգոստոսի 1-ից ազատվել աշխատանքից ու ինչ.....նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում նախկին և նոր տնօրենների օրոք աշխատած ժամանակահատվածի մասին: Կոլեկտիվը այսպես է լինում, ընտնիքի նման, միասնական, իրար թև ու թիկունք ու որ ամենակարևորն է ճիշտ ղեկավարի գլխավորությամբ,ափսոս որ քանդվեց այս գեղեցիկ ընտանիքը... գնացողներին բարի ճանապարհ, մնացողներին ծով համբերություն: Անի Ասոյան։  Հաա, չմոռանաամ, մի նոր խոսք էլ կա, (Ես Փաշինյանի մարդն եմ)...է հետոոո՞՞բա մեենք, մենք ով ենք՞ ում մարդն ենք՞, թե որ մարդ չունենք մեր թիկունքին պետքա ամեն թափթփուկ գա ու իր ամբիցիաները բավարարելու համար դնի մի ամբողջ հիմնարկ գործից ազատի, փաստորեն մեր պայքարը սրա համար էր հա՞՞, ախր մենք էլ ենք փողոց փակել,մենք էլ ենք ամեն օր Նիկոլ Նիկոլ գոռացել, մեք էլ ենք քայլ արել...չշարունակեմ երևի, ուու՞ ինչի համար՞, որ էսօր գործազուրկ դառնանք՞,մի տեակ արդար չի չէ՞՞ Եթե այսքան բացահայտումներից հետո էլ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Սարգսյանին նշանակեն տնօրեն, ուրեմն անպաժելիությունը, ծանոթ-բարեկամ սկզբունքը, բացիթողի վիճակը երբեք էլ չի վերանա Հայաստանի Հանրապետությունից, իսկ այն որակավորված մասնագետները, որոնք չունեն որևիցէ լծակ՝ տանող դեպի նոր իշխանության դուռը, ուրեմն մի կողմ դրեք Ձեր գիտելիքները, որակավորումները և միգուցե քանի ուշ չէ փորձեք հաստատվել այլ երկրում, որտեղ կգնահատեն և տեղ կտան Ձեզ՝ առաջնայնությունը տալով Ձեր որակվորմանը, մասնագիտական համապատասխանությանը, այլ ոչ թե այսօր դու աշխատանք և դիրք ունես, որովհետև Սերժ Սարգսյանի «մարդն ես», վաղը՝ Նիկոլ Փաշինյանի, այս դեպքում կոնկրետ՝ Արարատ Միրզոյանի : Մտահոգ և ոտնահարված ՀՀ քաղաքացիներ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր