Մեր ժողովուրդը ոչ մեկից չպետք է վախենա, և այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են, լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։
«Քվեախցիկում քաղաքացին ամենազորն է։ Մենք պետք է ոչ թե վախերով ընտրենք, այլ հանուն հույսի ու հավատի, մեր երկրի ապագայի և մենք որոշենք մեր ճակագիրը»,-ասաց Թաթոյանը։
Նա նշեց, որ իր ղեկավարած ուժը կհաղթահարի անցողիկ շեմը։
«Հարցումներն ու մեր շփումները ցույց են տալիս, որ հաղթահարում ենք շեմը, մեզ մնում է ամենակարևորը՝ որքան հնարավոր է շատ ստանանք մեր քաղաքացիների վստահությունը»,-ասաց Թաթոյանը։