00:00:00

ԱՄՆ․ Ռուսական С-400-ները Թուրքիայում սպառնում են ամերիկյան F-35 կործանիչներին

00:56, 15 նոյեմբեր 2018 Աշխարհ

ԱՄՆ-ը չի բացառում Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը՝ Ռուսաստանի հետ С-400-ների գնման գործարքի պատճառով՝ տեղեկացնում է «Անադոլուն»՝ վկայակոչելով Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյային։ Աղբյուրը հիշեցրել է այն օրենքի մասին, որը ԱՄՆ Կոնգրեսին թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու համար։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի համակարգում ինտեգրացիայի համար ռուսական համալիրները «խնդրահարույց» են։ Այն շրջաններում, որտեղ թռիչքներ են իրականացնելու 5-րդ սերնդի F-35-երը, С-400-ների տեղակայումը սպառնալիք է ներկայացնում։ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ այս հարցով բանակցությունները շարունակվում են։ Աղբյուրը միաժամանակ հայտնել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ «Պատրիոտ» համալիրների գնման շուրջ բանակցություններում դրական տեղաշարժեր կան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր