00:00:00

Ինչպես է ընդդիմադիր ԵԿՄ-ականը հայտնվել ՀՀԿ ցուցակում, հիմա էլ՝ «Մենք» դաշինքում. «Ժողովուրդ»

14:07, 14 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կազմած «Մենք» դաշինքով պատգամավորի թեկածու է առաջադրվելու նաև ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, որ նախկինում Երևանի ավագանու անդամ էր ընտրվել ՀՀԿ ցուցակով: Ընդ որում, նա նախկին իշխանությունների՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված է եղել այն դեպքում, երբ միաժամանակ հանդիսացել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կետիկյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, ասել է. «Ես որտեղ էլ լինեմ, ներկայացնում եմ երկրապահն ու երկրապահին հուզող հարցերը: Եղել եմ նաև Աժ պատգամավոր և 2 անգամ ավագանու անդամ և միշտ էլ երկրապահին եմ ներկայացրել: Այստեղ որևէ հակասություն չկա, որովհետև ԱԺ-ում ազատամարտիկներին հուզող հարցերով պետք է մշտապես զբաղվել»: Կետիկյանը նաև հաստատել է, որ ինքը «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկանածու է առաջադրվելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր