00:00:00

Վանա լճում նոր ձկնատեսակ է հայտնաբերվել

00:43, 14 նոյեմբեր 2018 Աշխարհ

Թուրքիայի Վան նահանգի ժանդարմերիայի ստորջրյա որոնողափրկարարական ջոկատի անդամները Վանա լճում նոր ձկնատեսակ են հայտնաբերել։ Ձկնատեսակն ուսումնասիրելու նպատակով Վանի համալասարանում հատուկ աշխատանքային խումբ է ձևավորվել։ Ինչպես հայտնի է մինչ այժմ Վանա լճի կենդանական աշխարհը սահմանափակվում էր միայն տառեխ ձկնատեսակով, որը լճի խորհրդանիշներից մեկն է։ Աշխատանքային խումբը հաստատել է, որ բացի տառեխից կա նաև այլ ձկնատեսակ, և իրենք ուսումնասիրություններ են կատարում նոր տեսակի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու ուղղությամբ։ Ըստ նախնական եզրակացության՝ ձուկը պատկանում է «Օxynoemacheilus genusuna» տեսակին, և այժմ աշխատանքներ են տարվում նրանց բնակության հիմնական վայրերը տեղորոշելու նպատակով: Աշխատանքային խումբը, որի մեջ ընդգրկված են համալսարանի ռեկտորներ, պրոֆեսորներ, դասախոսներ տարբեր համալսարաններից, մտադիր է այս ուսումնասիրությունը ընդլայնել, դարձնել մեծ նախագիծ, որի արդյունքների ամփոփման ժամանակ կհրապարակվեն Վանա լճի կենդանական աշխարհին վերաբերող մանրամասն տեղեկություններ։ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր