00:00:00

«Աշտարակ կաթ»-ում գործում է հանցավոր խումբ. բողոքի ակցիա

14:59, 22 փետրվար 2018

Այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ: Նշենք, որ  դեռ փետրվարի սկզբին «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։

 Հայտարարել էր, որ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից։ Նրա խոսքով, «Աշտարակ կաթ»-ում գործում է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսվարողները մինչեւ 2016 թվականը ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսվարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը։

«Մանրածախ առեւտրականները երբեք պարտք չեն ունեցել ընկերությանը, սակայն, նրանց դատի են տվել առանց նախազգուշացման։ Վճարման անդորրագիրը գիտակցաբար՝ խարդախության նպատակով կամ շորթման նպատակով պահել են եւ գումար են պահանջում տնտեսվարողներից»,- ասել էր նա՝ հավելելով, որ իրենք դիմել են իրավապահներին ապօրինությունը բացահայտելու խնդրանքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր