00:00:00

Կիպրոսի հունական և թուրքական հատվածների միջև երկու հսկիչ-անցագրային կետ է բացվել

01:47, 13 նոյեմբեր 2018 Աշխարհ

Կիպրոսում նոյեմբերի 12-ին բացվել է երկու հսկիչ-անցագրային կետ Լեֆքա/Ապլիկի և Դերիինիայի ավտոճանապարհներին: Այդ ավտոճանապարհներով երթևեկությունը փակ է եղել 1974 թվականից՝ թուրքական զորքերի կողմից կղզու մի մասի զավթումից հետո: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հսկիչ-անցագրային կետերի առաջիկա բացման մասին  հոկտեմբերի 26-ին հայտարարել էին հույն կիպրացիների առաջնորդ Նիկոս Անաստասիադիսը և թուրք կիպրացիների առաջնորդ Մուստաֆա Ակինջին: Հսկիչ-անցագրային կետեր բացելու որոշումը կայացվել է 2015 թվականին, սակայն դրա իրականացումը հետաձգվել է: 2016 թվականին ավարտվել է ճանապարհների ականազերծումը, և սկսվել է դրանց ծածկույթի վերականգնումը: Այդ ամենի իրականացման համար միջոցներ են հատկացվել  Եվրամիության բյուջեից: Հսկիչ-անցագրային կետերի բացումը համարվում է վստահության հաստատման ամենակարևոր միջոցներից մեկը: Լեֆքա/Ապլիկի հսկիչ-անցագրային կետի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է  կիպրական պարերով: Թուրք կիպրացիները հսկիչ-անցագրային կետը հատողներին ողջունել են ձիթապտղի ճյուղերով և  նրանց նարինջ ու մանդարին են առաջարկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր