00:00:00

ՌԴ նախագահը մեկնում է Թուրքիա

21:13, 12 նոյեմբեր 2018 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը: Ուշակովի փոխանցմամբ` արարողությանը ներկա է գտնվելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ` ՌԴ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել էր Ստամբուլում կայացած սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովին: Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազամուղը բաղկացած է երկու հատվածից, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 15.7 մլրդ խորանարդ մետր գազ է տեղափոխելու: Նախատեսվում է, որ գազամուղի կշահագործվի 2020թ.:  Առաջին մասով գազը կտեղափոխվի Թուրքիա, իսկ երկրորդ մասով`Եվրոպայի հարավ և հարավարևելք:
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր