00:00:00

Գեորգի Կարախանյանի մրցակիցը որակազրկվել է ոչ մարզական վարքի համար, հայ երկրպագուները «պատժել» են ադրբեջանցիների

17:02, 11 նոյեմբեր 2018 Սպորտ

MMA-ի հայ մայ մարտիկներ Գեորգի Կարախանյանն ու Էդուարդ Վարդանյանը հաղթանակներ են տարել Մոսկվայում կայացած ACB 90 խառը մենամարտերի (MMA) մրցաշարում: Նախկին ժամանակավոր չեմպիոն Վարդանյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է դաղստանցի Ուստարմագոմեդ Գաջիդաուդովին: Գեորգի Կարախանյանը հանդիպել է ռուսաստանցի Տիմուր Նագիբինի հետ, որին տեխնիկական պարտություն է գրանցվել ոչ մարզական վարքի համար: Մարտի ընթացքում մրցավարը դադարեցրել է մենամարտը, ինչից հետո ռուսաստանցի մարտիկը հարվածել է Կարախանյանին եւ որակազրկվել: ՖԱՖ երկրպագուական շարժման մամուլի ծառայությունը հայտնում է, որ երեկոյի ընթացքում մարզապալատում բախում է տեղի ունեցել հայ ու ադրբեջանցի երկրպագուների միջեւ: «Հայ համայնքի կողմից կազմակերպվել էր բավականին ուժեղ աջակցություն։ Հայ երկրպագուների շարքում էին մոսկվայաբնակ ՖԱՖ-ականները։ Գեորգի Կարախանյանի մարտի ժամանակ հայկական ֆանատական սեկտորում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի բազմաթիվ դրոշներ։ Այդ փաստը առիթ է հանդիսացել ադրբեջանական սեկտորի հարձակման համար։ Նրանց կողմից փորձ է կատարվել խլել Հայկական 2 պետությունների դրոշները։ Ձեռնամարտը ավարտվել է ազերիների խայտառակ պարտությամբ եւ փախուստով։ Հատկանշական է, որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի պետական դրոշի տոնն է, ինչի առիթով, մեր արևելյան հարևանները ստացել են բազմաթիվ «շնորհավորանքներ», որին ի պատասխան հայկական սեկտորում թողել են սեփական պետության դրոշը»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր