00:00:00

Ա. Հակոբյանը Փարիզում մասնակցելու է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին

12:12, 11 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» (Forum de Paris Sur la Paix) աշխատանքներին։ Տիկին Հակոբյանը համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Երկօրյա այցի առաջին օրվա մեկնարկը տրվեց նոյեմբերի 10-ի երեկոյան Փարիզի Օրսե թանգարանում՝ «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահա նդեսով։ Ցուցահանդեսին հաջորդել է ընթրիք Ֆրանսիայի նախագահի հրավերով, որին հյուրընկալվել են պատվիրակությունների ղեկավարները և նրանց տիկնայք/ամուսինները։ Օրսե թանգարանի ցուցադրությանը, ինչպես և պաշտոնական ընթրիքին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։ Նրանք մասնակցելու են նաև համաժողովի երկրորդ օրվան, որը նույնպես հագեցած է միջոցառումներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր