00:00:00

Ավստրիացի զինվորականը խոստովանել է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելը. լրատվամիջոց

03:27, 11 նոյեմբեր 2018 Աշխարհ

Ավստրիացի նախկին զինծառայողը, ում կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, խոստովանական ցուցմունքներ է տվել, հայտնում է Presse պարբերականը: Երկրի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պահեստազորի գնդապետի խոսքով՝ իր ծառայությունների դիմաց ստացել է 300 հազար եվրո: Ընդ որում՝ նա պնդում է, որ շարունակել է դրամական միջոցներ ստանալ նույնիսկ թոշակի գնալուց հետո: Պարբերակիանի տեղեկություններով՝ ռուսական կողմը ավստրիացուն լրտեսության համար անհրաժեշտ տեխնիկական սարքեր է տրամադրել, որոնք առգրավված են: Ներկայումս քննիչները նաեւ ուսումնասիրում են կասկածյալի նոթբուքի պարունակությունը: Նշվում է, որ գնդապետը հաճախ էր մեկնում արտասահման գործուղման, այդ թվում՝ նաեւ Գոլանի բարձունքներ: Լրտեսության մեջ կասկածվողը կալանավորված է: Ավստրիայի իշխանությունները նոյեմբերի 9-ին հայտնել էին, որ «բարեկամական» հատուկ ծառայություններից (ըստ լրատվամիջոցների՝ գերմանական) տեղեկություններ են ստացել, որը թույլ է տվել ձերբակալել ավստրիացի պահեստազորի զինվորականին, որը 1990-ական թվականներից ընդհուպ մինչեւ այս տարի Ռուսաստանին տեղեկություններ է փոխանցել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կասկածյալն աշխատել է Ավստրիայի պաշտպանության նախարարությունում, սակայն բարձր պաշտոն չի զբաղեցրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր