00:00:00

Երեւանում մեքենա է շրջվել՝ ղեկին ոչ սթափ վարորդ

02:08, 11 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երևանում այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտոմեքենա է կողաշրջվել՝ ղեկին ոչ սթափ վարորդ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 03:25-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգուց դեպի նախկին «Երիտասարդական» պալատ տանող ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել, որի մեջ կա արգելափակված քաղաքացի։ Պարզվել է՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Հայկ Գրիգորյանը, Սարալանջ պողոտայում BMW X5 մակնիշի 07 NO 070 համարանիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշներին և կողաշրջվել: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, որից հետո շտապօգնության բժիշկներին նա հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից: Հայկ Գրիգորյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր