00:00:00

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են ՊՆ հրամանատարի ВАЗ 21144 և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները. Opel-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

15:27, 10 նոյեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 08։50-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Վահե Հակոբյանի վարած ВАЗ 21144 և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից: Բախման հետևանքով ВАЗ 21144-ը գլխիվայր շրջվել է, Opel-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ВАЗ 21144- վարորդ Վ. Հակոբյանը ՀՀ ՊՆ N զորամասում հրամանատար է։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր