00:00:00

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը Գյումրիում հրաժարվել մարզպետի ու քաղաքապետի հյուրասիրությունից. «Ժողովուրդ»

13:56, 10 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված ու վերանորոգման ընթացքի մեջ գտնվող շենքը տեսնելու: Ու թեև Արմեն Սարգսյանին Գյումրու տեխնոպարկի մոտ դիմավորել են Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, սակայն նախագահը հրաժարվել է օգտվել նրանց ծառայություններից: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ: Հարցին, թե «վատ չզգացի՞ք, երբ արգելեց ուղեկցել իրեն», Բալասանյանը պատասխանեց. «Վատ զգալու որևէ խնդիր չկար, նախագահը եկել էր հստակ ներդրումային ծրագրով»: Իսկ նվաստացած չե՞ք զգում այդ վերաբերմունքից, ասաց՝ «Ոչ, նվաստացած զգալու խնդիր չկա»: Իսկ գոնե հետո էլ չե՞ք հյուրասիրել նախագահին, քաղաքապետը պատասխանեց. «Փուռ-սրճարանում սրճել ենք, օգտվել հյուրասիրությունից»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր