00:00:00

Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ. Լիլիթ Մակունցը պարզաբանել է

14:53, 09 նոյեմբեր 2018 Մշակույթ

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Պաշտոնապես հայտնում եմ, որ պարոն Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին առավոտյան 10.03-ին: Նույն օրը առավոտյան 10.23-ին դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն, և գործին տրվել է ընթացք: Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը եղել է հինգշաբթի օր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ:
Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր: Առիթն օգտագործելով՝ խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները ներկայացվեն նախարարություն առնվազն 2 շաբաթ նախատեսվող միջոցառումից շուտ: Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր