00:00:00

Տարոն Մարգարյանի աներորդին՝ կին ծեծելու մասին․ «Ժողովուրդ»

14:00, 22 փետրվար 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը շարունակում է մնալ քաղաքական շրջանակների քննարկումների թեման: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն ասել է, թե իրավիճակի պատասխանատուն ոչ թե համայնքապետարանն է, այլ ՀՀ արդարադատության նախարարությունը: «Դա Երեւանի քաղաքի լիազորությունների ներքո չի գտնվել: Դա գտնվել է արդարադատության նախարարության ներքո, պետք է երեւի բարձրացնեին այդ հարցը, ինձ թվում է` լուծումը միանշանակ կստանային»: Ինչ վերաբերում է միջադեպին, նա ասել է. «Տեսեք, նա զինվում է, այսինքն` զինվում է դիմակով, զինվում է ձեռնոցներով, ապա եթե նա չվերցներ այդ բանկան առանց այդ դիմակի, ինձ թվում է` այդ միջադեպը տեղի չէր ունենա… որ թողնեինք` մոտենար, ավելի վատ բան լիներ»: Իսկ թե ի՞նչ, Սարգսյանը չի մանրամասնել. «Ես չգիտեմ` ինչ կարային իրենք անեին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31