00:00:00

Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով կա 12 զոհ

03:38, 09 նոյեմբեր 2018 Աշխարհ

Հարավային Կալիֆոռնիայում իրականացված հրազենային հարձակման զոհ է դարձել 12 մարդ։ Լոս Անջելեսից 6Օ կմ հեռավորության վրա գտնվող Թաուզընդ Օքս քաղաքի բարերից մեկում զինված մի անձնավորություն նախ մի պայթուցիկ է նետել բարի մեջ, ապա արձակել է հրազենային խառը կրակահերթ, գրում է Ամերիկայի Ձայնը։ Իշխանություններն ահազանգ են ստացել Borderline Bar and Grill անվանումը կրող ժողովրդական երգերի ու պարի ակումբից, որտեղ միջոցառում էին անցկացնումշրջանի աշակերտները։ Զոհերի մեջ է նաեւ Վենթուրայի մարզի ոստիկաններից մեկը, որին զինյալը կրակել է անմիջապես այն պահին, երբ նա մտել է բար՝ փորձելով չեզոքացնել զինյալին։ 29-ամյա ոստիկանը ստացած վերքերի պատճառով մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Ավելի ուշ տեղ է հասել ոստիկանական մի խումբ, որոնք տեղում հայտնաբերել են 11 հաճախորդների դիակներ։ Սպանվել է նաեւ հարձակումն իրականացնողը։ Ինչպես մարզի ոստիկանապետ Ջեոֆ Դինն է ասում, ինքն ունի այս աշխատանքում 41 տարվա փորձառություն, ու երբեք չի հավատացել, որ նման տեսարան մի օր կտեսնի այս մարզում։ ՝՝Հիմա հասկանում եմ, որ անկախ քաղաքի կամ թաղամասի ապահովության մակարդակից, այն կարող է պատահել ամենուր՛՛, ասել է նա։ Ինչպես ոստիականապետն է ասել, կան մեծ թվով վիրավորներ։ Հետաքննիչները դեռեւս փորձում են ճշտել հարձակվողի ինքնությունը։ Պարզ չէ նաեւ, թե արդյոք հարձակումն ունեցել է ահաբեկչության նպատակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր