00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին վերջնական որոշում կկայացվի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում. Պեսկով

00:05, 09 նոյեմբեր 2018 Աշխարհ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ընտրության հարցին բավական ժամանակ հատկացվեց: Պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշում ընդունել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Պաշտոնակատարը կշարունակի աշխատանքը մինչև դեկտեմբերի 6-ը»,- հայտնել է Պեսկովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր