00:00:00

Ինդոնեզիայում Lion Air-ի ինքնաթիռը թեւով հարվածել Է լապտերասյունին

18:27, 08 նոյեմբեր 2018 Աշխարհ

 Ինդոնեզիայում Lion Air բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել Է 145 ուղեւոր, թեւով լապտերասյանն Է հարվածել Սումատրա կղզու օդանավակայանում, չվերթի թռիչքը չեղարկվել Է: Այդ մասին  հայտնել Է Jakarta Post թերթը: Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 7-ի երեկոյան: Boeing 737-900 ER ինքնաթիռը պետք Է մեկներ Տանգերանգի «Սուկառնո Հաթա» օդանավակայան: Հրատարակության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով օդանավում եղած մարդկանցից ոչ ոք չի տուժել: Ինչպես հայտնել Է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, միջադեպի պատճառով ինքնաթիռի օդաչուները հետաքննության ընթացքում հեռացված են աշխատանքից: Lion Air ավիաընկերության ներկայացուցիչը պատահածը կապել Է գետնի վրա աշխատող անձնակազմից օդաչուների ստացած ոչ ճիշտ ցուցումների հետ: Ավելի վաղ Lion Air ինդոնեզական ավիաընկերության եւս մեկ ինքնաթիռ, որը հոկտեմբերի 29-ի առավոտյան մեկնել Էր Ջակարտայից, թռիչքից 13 րոպե անց ծովն Էր ընկել Արեւմտյան Ճավայի ափամերձ շրջանում: Աղետի պատճառներն առայժմ պարզված չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր