00:00:00

Առնվազն 13 մարդ Է զոհվել Տաջիկստանի գաղութում տեղի ունեցած խռովության հետեւանքով

15:58, 08 նոյեմբեր 2018 Աշխարհ

Տաջիկստանի հյուսիսի Խուջանդ քաղաքի խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության հետեւանքով առնվազն տասներեք կալանավոր Է սպանվել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Սոգդիի մարզի ուժային կառույցների մի աղբյուր: «Տասներեք բանտարկյալ Է սպանվել Խուջանդի խիստ ռեժիմի գաղութի վրա գրոհից հետո, որտեղ նրանք խռովություն Էին բարձրացրել»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ կալանավորներից մեկը՝ «Իսլամական պետության» անդամ, կարողացել Է զինաթափել պահապան զինվորին՝ նրանից խլելով ինքնաձիգը, եւ սկել Է կրակել հսկիչների եւ պահակախմբի զինվորների վրա, կալանավորները գրավել են գաղութի մասնաշենքերից մեկը: Սոգդիի մարզի ներքին գործերի վարչության հատուկ նշանակության ջոկատը ճնշել Է խռովությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր