Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները նոյեմբերի 7-ին հավանություն են տվել հանրակցության տարածք մշակութային այն արժեքների ներմուծման ու դրանք պահելու կանխման վերաբերյալ ԵՄ-ի կանոնակարգի՝ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված նախագծին, որոնք ապօրինաբար դուրս են բերվել Եվրամիության մեջ չմտնող երկրներից: Այդ մասին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:
«Այդ նոր կանոնները ոչ միայն կպահպանեն մարդկության մշակութային ժառանգությունը, մասնավորապես, հնագիտական օբյեկտները զինված հակամարտությունների ասպարեզ դարձած երկրներում, այլեւ կխոչընդոտեն նման առեւտրի միջոցով ահաբեկչական գործունեության ֆինանսավորմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Կանոնակարգը տարածվում Է մշակութային այն արժեքների վրա, որոնք ստեղծվել կամ հայտնաբերվել են ԵՄ-ի սահմաններից դուրս, ավելի քան 250 տարվա հնություն ունեն եւ առնվազն 10 հազար եվրոյի արժեք:
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ համաշխարհային մասշտաբով մշակութային արժեքների մաքսանենգությունը գնահատվում Է տարեկան 1-ից մինչեւ 5 մլրդ եվրո: ԵՄ-ին հատկապես անհանգստացնում Է այն, որ ահաբեկիչները մշակութային արժեքների վաճառքից, ներառյալ հնագիտական արտեֆակտները, ստացված միջոցները օգտագործում են ԵՄ-ի երկրների քաղաքացիների դեմ ահաբեկչական գրոհների ֆինանսավորման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: