00:00:00

Խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու ազատությունը. ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը այցելել է Հայաստան

14:03, 07 նոյեմբեր 2018

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Նոյեմբերի 7-16-ը` նա կգնահատի խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի իրականացումը: «Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում.  այն հսկայական     ներուժ  է պարունակում   մարդու իրավունքների,  հատկապես խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու իրավունքի   համապարփակ    պաշտպանության  եւ ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաեւ  օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից եւ տնտեսական զարգացումից օգտվելու համար», - ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը: «Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների եւ միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝  ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված   տեղեկատվության միջոցով»: Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք եւ Երեւան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաեւ դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր