00:00:00

Պետդեպը ժամանակավոր միջոց Է համարել Իրանի միջուկային օբյեկտները պատժամիջոցների ցուցակից բացառելը

14:30, 06 նոյեմբեր 2018 Աշխարհ

Իրանի մի շարք ատոմային օբյեկտների դեմ պատժամիջոցներ չկիրառելու ԱՄՆ-ի որոշումը ժամանակավոր միջոց Է, որը թույլ Է տալիս վերահսկել Թեհրանի՝ միջուկային ծրագրի հետ կապված գործողությունները: Այդ մասին հայտարարել են Պետական դեպարտամենտում: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության պարզաբանումներում նշված Է, որ առայժմ պատժամիջոցների չեն ենթարկվում «Բուշեր» ատոմակայանը, Արաքի միջուկային համալիրը, որտեղ գտնվում Է փորձարարական ծանրջրային միջուկային ռեակտորը, ինչպես նաեւ Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտը: «Մենք համաձայն ենք չտարածման ռեժիմի հետ կապված նախագծերի շարունակմանն Արաքում, Բուշերում եւ Ֆորդոյում՝ առավելագույն խիստ վերահսկողության պայմանով՝ թափանցիկությունը եւ Իրանի նկատմամբ գործող սահմանափակումները պահպանելու համար»,- ընդգծում Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր