00:00:00

ՀԱՊԿ-ում շահարկում են Վաղարշակ Հարությունյանի աստիճանազրկումը. «Ժողովուրդ»

13:31, 06 նոյեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը պաշտոնապես հայտնի կլինի արդեն այս շաբաթ. նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկն էլ դա է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ իշխանությունները որոշել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Ինչպես հայտնի է, Յուրի Խաչատուրովը, որ Հայաստանում 2008թ. մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ ետ է կանչվել. նրա լիազորություններն օրերս վաղաժամ դադարեցվեցին: Սակայն Բելառուսը, որ ըստ կարգի հաջորդն է նախագահելու ՀԱՊԿ-ում, փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակից շուտ իրենով անելու համար: Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀԱՊԿ ներսում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել: Նրա թեկնածությանը ընդդիմանալու համար անդամ երկրների ներկայացուցիչներից ոմանց կողմից որպես փաստարկ բերվում է այն հանգամանքը, որ դեռ 2002թ. Հարությունյանն աստիճանազրկվել է: Հիշեցնենք` Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց հետո երկար տարիներ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ էր` հանդես գալով արմատական ընդդիմության դիրքերից, պայքարելով Քոչարյանի իշխանության դեմ: Եվ այն ժամանակ նախագահ Քոչարյանը չներեց Հարությունյանի ընդդիմադիր կեցվածքը. 2002թ. հուլիսի 18-ին նա հրամանագիր էր ստորագրել Հարությունյանին ոչ միայն գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին: Ասել է թե` կատարվածը բացառապես քաղաքական դրդապատճառ ուներ, քաղաքական հալածանքի դրսևորում էր: Բայց ՀԱՊԿ-ում հիմա շահարկում են այդ հանգամանքը: Ու պետք է նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուրջ անելիք ունի. նախ պետք է ՀԱՊԿ ներսում բացատրի կատարվածը, իսկ մինչ այդ վերականգնի Հարությունյանի զինվորական կոչումները, որ խլել էին հանիրավի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր