00:00:00

Բոլթոն․ ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել

01:31, 06 նոյեմբեր 2018 Աշխարհ

Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, որոնք ուղղված կլինեն նավթային, բանկային եւ տրանսպորտային ոլորտներին։ «Մեր նոր պատժամիջոցները սրանցից ավելի կոշտ կլինեն։ Մենք չենք բավարարվի անցյալում եղած պատժամիջոցների մակարդակով»,- Fox Business-ին տված հարցազրույցում ասել է Բոլթոնը։ Բոլթոնը նշել է, որ պատժամիջոցները «հսկայական» ազդեցություն են գործել Իրանի տնտեսության վրա՝ ռիալն ընկել է 70 տոկոսով, ինֆլյացիան չորս անգամ մեծացել է։ Նա նաեւ հավելել է, թե այս ամենը կհանգեցնի նրան, որ Իրանը «չի կարողանա շարունակել իր միջուկային ծրագիրը, ֆինանսավորել ահաբեկչությունը եւ Մերձավոր Արեւելքում զբաղվել ռազմական գործունեությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր