00:00:00

Մեկնարկել է Seaside Startup Summit India,Goa-n

03:41, 10 մարտ 2018 Մշակույթ

Մարտի 6-ից մեկնարկել է Seaside Startup Summit India,Goa- ն: Մի քանի օրերի ընթացում միջոցառումը հասցրել է որոշիչ դեր խաղալ մի շարք մասնակիցների և հյուրերի կյանքում: Մասնակիցները հնարավորություն են ստանում կիսվել միմյանց հետ գաղափարներով և փորձով, մասնակցել մի շարք դասախոսությունների, մրցել միմյանց հետ, և այդ ամենի հետ մեկտեղ՝ ուրախ ժամանց անցկացնել: Սամմիթը յուրահատուկ է իր ձևաչափով՝ հատկապես հնդկական ստարտափ էկոհամակարգի համար: Այն արդեն իսկ հասցրել է վայելել թե հնդկական և թե համաշխարհային բիզնես մասնագետների և ներկայացուցիչների, ինչպես նաև լրատվականների ուշադրությունը: Սամմիթի երրորդ օրը համընկավ մարտի 8-ի՝ կանանց և աղջիկների միջազգային օրվա հետ: Այդ առիթով տեղի ունեցավ ՙՙԿին Գործարար՚՚ մրցանակաբաշխությունը՝ Գոայի նախարար Մրիդուլա Սինհայի բարձր հովանու ներքո: Նա հյուրընկալեց կին գործարարներին և Seaside Startup Summit-ի ներկայացուցիչներին իր առանձնատանը: Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նորարարական  գաղափարները և հետաքրքիր քննարկում ունենալ նախարարի հետ: Կին գործարարները՝ իրենց հերթին, ստացան մրցանակներ Մրիդուլա Սինհայի կողմից: Սամմիթը հյուրընկալել է մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող գործարարների, ներդնողների և մասնագետների, որոնք նույնպես դարձել են Seaside Startup Summit-ի մի մասնիկը: Մասնագետներն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները կիսվում են մասնակիցների հետ իրենց փորձով և խորհուրդներ տալիս: Սամմիթի ընթացքում խորհրդատվության իր տարբերակն առաջարկեց  SDTP ընկերության հիմնադիր Ջիմի Ջեյնը, ում ՙՙՍտարտափների ստեղծարար մտածողություն՞՞ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 7-ին՝ հերթական օրվա ամփոփիչ հավաքույթի ընթացքում: պրն. Ջեյնը նաև հայտարարեց, որ գրքի վաճառքից ստացված գումարը օգտագործվելու է բարեգործական նպատակներով: Seaside Startup Summit India,Goa- ն հավաքել և միավորել է ստարտափ էկոհամակարգի լավագույն ներկայացուցիչներին, ովքեր անկախ նրանից թե զարգացման որ փուլում են գտնվում, հնարավորություն են ստանում էլ ավելի զարգանալու, խորհուրդներ լսելու, նոր կապեր ստեղծելու, և իհարկե՝ դրամական մրցանակներ ստանալու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր