00:00:00

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի ավելի քան 700 կազմակերպության ու անձանց նկատմամբ

23:15, 05 նոյեմբեր 2018 Աշխարհ

Միացյալ Նահանգներն Իրանի ավելի քան 700 անձանց, կազմակերպությունների, ինքնաթիռների ու նավերի ներառել են պատժամիջոցների ցուցակում: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Մասնավորապես, ցուցակում ներառվել են Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպությունը, 70 ֆինանսական կազմակերպություններ, այդ թվում և 14 խոշորագույն բանկերը: Վաշինգտոնը մեղադրում է նրանց «ապակայունացնող գործունեությանն աջակցելու» մեջ: Նրանք, ովքեր կհամագործակցեն այս ցուցակում հայտնված անձանց կամ կազմակերպությունների հետ, ևս կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ: Սակայն 7 երկրի համար ժամանակավոր բացառություն է արվել. այդ երկրներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան: ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ սրանք պաշտոնական Թեհրանի դեմ հայտարարված ամենալայնամասշտաբ պատժամիջոցներն են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր