00:00:00

Մեքենաները մնացել են ձյան մեջ

01:25, 10 մարտ 2018 Իրավական

Մարտի 9-ին, ժամը 18։47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախկին օդանավակայանին հարակից ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշավարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 08 LO 996 պետհամարանիշով ավտոմեքենան։ *** Մարտի 9-ին, ժամը 16:44-ին տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ԶԻԼ-130 մակնիշի 082 LU 43, Nissan մակնիշի 056 LP 61  և Mercedes-Benz Vito մակնիշի 34 RL 849 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր