ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել, ինչը բարկացրել է իրանցիներին: Նախօրեին ողջ երկրով մեկ բողոքի ակցիաներ են իրականացվել, մարդիկ փողոցներում այրել են ԱՄՆ-ի դրոշը՝ «Մահ Ամերիկային» վանկարկումներով:
Իրանական պետական լրատվամիջոցները պնդում են, որ ամբողջ երկրում ընթացած ցույցերին միլիոնավոր մարդիկ են մասնակցել:
Այսօրվա հանրահավաքներն անցկացվում են Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցի կապակցությամբ,
Թեհրանում բողոքի ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ նախկին դեսպանատան շենքի մոտ, որտեղ հիմա տեղակայված է «լրտեսության թանգարանը»: Ցուցարարները բղավում էին ինչպես հակաամերիկյան, այնպես էլ հակաիսրայելական կարգախոսներ:
Այսօր ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները վերաբերելու են նավթային եւ բանկային հատվածներին: Թրամփը պատժամիջոցների սահմանումը համարում է Թեհրանի միջուկային ծրագիրը կասեցնելու փորձ: Ամերիկացի առաջնորդի գործողությունները քննադատում են Իրանի հետ միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Չինաստանը: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ այս երկրները համաձայնագրից դուրս չեն եկել, որը Թրամփը «վատն» է հայտարարել:
Իրանի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ Իրանը մտադիր է այս հոգեբանական պատերազմում ԱՄՆ-ին հաղթել: