00:00:00

Չինաստանում հոկտեմբերին մոտ 600 պաշտոնյայի կոռուպցիոն գործողություն է բացահայտվել՝ 726 մլն դոլար ընդհանուր արժեքով

19:57, 04 նոյեմբեր 2018 Աշխարհ

Չինաստանում անցած ամիս կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային տեսչության առաջին ռաունդի ընթացքում, ընդհանուր առմամբ, 572 պաշտոնյա է պատասխանատվության ենթարկվել կոռուպցիայի գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։ Գործակալության տվյալներով՝ արշավի իրականացման համար տեսչական խումբը ուղեւորվել է երկրի 10 նահանգներ։ Մեկ ամսվա ընթացքում նրանց հաջողվել է բացահայտել, ընդհանուր առմամբ, կոռուպցիայի 1791 գործ՝ կապված բանդիտիզմի ու կազմակերպված հանցավորության հետ եւ բացահայտվել է 96 հանցավոր խումբ, որոնց կալանքի ժամանակ ավելի քան 5 մլրդ յուան (շուրջ 726 մլն դոլար) է առգրավել։ Նշվում է, որ տեսչական ստուգումների 2-րդ եւ 3-րդ փուլերը նախատեսվում են անցկացնել հաջորդ տարի։ «Սինհուա» գործակալության տվյալներով՝ դրանք կանցկացվեն Չինաստանի բոլոր նահանգներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր